Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ալերգոլոգիա

Ալերգիայի գարնանային սրացումը մեղմելու 5 միջոց. news.am

Ալերգիայի գարնանային սրացումը մեղմելու 5 միջոց. news.am

Ալերգիայի գարնանային սրացումը հաղթահարելու համար անհրաժեշտ է առաջին հերթին իմանալ ալերգիայի պատճառները, նշում է բժիշկ Ջեյմս Սաբլեթը՝ ալերգիայի, ասթմայի եւ իմունոլոգիայի Ամերիկյան քոլեջի նախագահը:

 

Քոլեջի մասնագետները ալերգիայի թեթեւացման հետեւյալ 5 միջոցներն են առաջարկում

 

1. Սինթետիկ հագուստ մի' կրեք, այն կարող է փոշի հավաքել իր վրա: Ավելի լավ է բնական կտորից շոր հագնել, օրինակ, բամբակից։

 

2. Եթե մարզվում եք բաց երկնքի տակ, ավելի լավ է դա անել մինչեւ լուսաբացը կամ վաղ առավոտյան, երբ ծաղկափոշին օդում դեռեւս այդքան շատ չէ: Քանի որ մարզվելու ընթացքում մենք ավելի արագ ու խորն ենք շնչում, ծաղակափոշին կարող է ալերգիայի սուր նոպա առաջացնել: Այդ պատճառով ավելի լավ է մարզվել փակ տարածքներում, այլ ոչ բաց երկնքի տակ:

 

3. Եթե այգի եք խնամում, հակահիստամինային դեղեր ընդունեք տնից դուրս գալուց 30 րոպե առաջ: Այգում աշխատելիս անպայման դիմակ ու ձեռնոց կրեք, իսկ տուն վերադառնալով՝ լվացեք ձեռքերը, մազերն ու հագուստը:

 

4. Զգույշ եղեք բնակարանում ալերգենների հետ: Ավելի հաճախ սրբեք կահույքը, կեղտոտ կոշիկները թողեք սենկայից դուրս եւ, իհարկե, հաճախ լոգանք ընդունեք:

 

5. Եթե հակաալերգիկ դեղորայքը Ձեզ չի օգնում, մտածեք սրսկվելու մասին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. arome.org.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ